Եթե Հայաստանի ընդդիմությունը հայտարարեր համակարգային պայքարի միասնական ճակատի մասին, իշխանությունը կձախողվեր։ Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է PR-տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով սույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունները։
Նրա խոսքով՝ այդ դեպքում իշխանությանը չէր օգնի նույնիսկ վարկանիշային թեկնածուների համակարգը։ Ընդդիմությունը պետք է ընտրողներին հայտարարեր, որ ցանկանում է փոխել իշխանության «վերարտադրության» համակարգը եւ վերջ դնել դրա ուզուրպացմանը։ «Սակայն դա տեղի չի ունեցել՝ այդ պատճառով էլ հասարակությունը չգնաց նրանց հետեւից։ Մարդիկ ցանկանում են լսել հենց այն, որ երկրում ինչ-որ բան գլոբալ կփոխվի։ Ընդդիմութունը նմանատիպ ոչինչ չի խոստացել։ Այդ պատճառով էլ նրանց հայտարարությունները կարեւոր չհամարվեցին», - նշել է Խաչատրյանը։




























