Իշխանության կոկորդիլոսների դեմ կարելի է պայքարել, եւ «Ելք» դաշինքը դա ապացուցեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք»-ից Երեւանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նա չհամաձայնեց այն կարծիքին, որ ազատ քվեարկող ընտրազանգված կա միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում, որտեղից ընդդիմությունն ամենամեծ աջակցությունն էր ստացել:
«Կոկորդիլոսներ կան ամենուրեք. ե՛ւ Կենտրոնում, ե՛ւ Արաբկիրում: Պարզապես կոստյումը կարող է այլ գույն լինել: Պատյանն ուրիշ է, էությունը՝ նույնը: Նույն Արաբկիրում հիշեք՝ ինչ էին անում վերջին խորհրդարանական ընտրություններին: Որքան ընտրակաշառք բաժանվեց: Բայց, այնուամենայնիվ, Երեւանում ունենք տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ»,- նկատեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ավագանին էլ կընտրի քաղաքապետ:




























