Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում մարտի 27-ին մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը:
Միջոցառմանը ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ընդգծելով ծրագրի կարեւորությունը, նշել է, որ ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է մայրաքաղաքի թվով 35 դպրոց:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին եւ լեզվին նվիրված միջոցառումներ:
Հատկանշական է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործում է 50 դպրոց, որոնցում ավելի քան 14000 աշակերտ ուսումնասիրում է ֆրանսերեն:
Նշենք նաեւ, որ 2018 թվականին Երեւանում անցկացվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:




























