Հնդկաստանում բժշկական քոլեջի ուսանող Վիլին Քհադսեն գնացքում հաջողությամբ ծնունդ է ընդունել խորհուրդների շնորհիվ, որոնք նրան WhatsApp-ով ուղարկել են ավելի փորձառու գործընկերները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ապրիլի 7-ին Ահմեդաբադ-Փուրի գնացքում հղի աղջկա մոտ երկունքի ցավեր են սկսվել: Ծնունդն ընդունելու ուղեկցորդների խնդրանքին 24-ամյա Քհադսեն միանգամից չի արձագանքել: Նա հույս ուներ, որ գնացքում պրոֆեսիոնալ բժիշկ կլինի:
Երբ մոտակայքում պրոֆեսիոնալ մասնագետ չի գտնվել, նա, այնուամենայնիվ, իր օգնությունն է առաջարկել: Նրա մոտ բժշկական որոշ գործիքներ կային: Քհադսեն իր ուժերի վրա վստահ չէր, բայց որոշել է մեսենջերով կապվել իր ավագ ընկերների հետ:
Լույս աշխարհ եկած փոքրիկը չէր շնչում, ուսանողը ստիպված էր նրան արհեստական շնչառություն տալ:
Երբ գնացքը կայարան է հասել, կնոջը փոխանցել են բժիշկներին: Ծննդկանի ազգականները, որը չափազանց աղքատ ընտանիքից էր, Քհադսեին շնորհակալություն են հայտնել՝ նրան 101 ռուփի տալով:




























