2016 թվականին Հայաստանում արտահանման ապահովագրման պետական գործակալությունը 2.2 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ Այս մասին ապրիլի 11-ին Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը։

Նրա խոսքով՝ աճի հաջողվել է հասնել այն բանի շնորհիվ, որ բիզնեսն ավելի լավ է ծանոթացել ապահովագրության առավելությունների հետ եւ սկսել է նրան ավելի շատ վստահել։ Աճը շարունակվել է նաեւ 2017-ին։ Այս տարվա առաջին եռամսյակում պայմանագրերի պորտֆելը կազմել է 580.2 մլն դրամ (մոտ 1.2 մլն դոլար), ինչը 4.7 տոկոսով ավելին է, քան 2016-ի առաջին եռամսյակում։ Ունենալով նման ապահովագրություն՝ արտահանողը կարող է առավել դյուրությամբ բանկում ստանալ առեւտրական ֆինանսավորման «սարքեր»՝ ֆակտորինգ կամ ակրեդետիվ։ Դրա շնորհիվ ընկերությունները կարող են ապահովագրվել ոչ միայն չվճարվելուց, այլեւ արժույթային ռիսկերից։ Դա շատ օգնեց ռուսական շուկա արտահանմանը՝ Հայաստանի համար կարեւորագույններից, սակայն արժույթի տատանման տեսանկյունից դժվարիններից մեկն է։

«Նման դեպքերում, օրինակ, մենք կարող ենք բիզնեսին հատկացնել նախաարտահանման ֆինանսավորում՝ ռուբլով։ Այդ ռուբլիները բանկը կարող է միանգամից դրամի վերածել, այսինքն՝ բաց արժույթային դիրքորոշում այն արդեն չի ունենա։ Մնացած 5 կամ 10 տոկոսով նա կկարողանա ֆակտորինգ կամ ակրեդիտիվ վերցնել։ Այսպիսով, դրա ռիկսը կկազմի ընդամենը 5 տոկոս»,- նշել է Աբգարյանը։

Դեպքեր, որ հայ արտահանողներին որեւէ մեկը չվճարի, շատ քիչ են եղել եւ ոչ միայն պոտենցիալ ռիսկային երկրներում, այլեւ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։ Դեպքեր են եղել նաեւ Ռուսաստանում։ «Ռիսկերի 90 տոկոսը մենք վերաապահովագրում ենք Շվեյցարիայում։ Դրանք մեր ապահովագրերն ավելի հուսալի են դարձնում բանկերի համար», - հավելել է պաշտոնյան։