Իրաքի Մոսուլ քաղաքի կենդանաբանական այգուց Հորդանան են տարհանել երկու ողջ մնացած կենդանիներին՝ Սիմբա առյուծին եւ Լուլա արջին։ Այս մասին հաղորդում է RFI-ն՝ վկայակոչելով անասնաբույժ Ամիր Հալիլին։
«Մենք նորից սահմանին խնդիրներ ունեցանք, բայց այժմ ամեն ինչ կարգին է։ Ես թեթեւություն եմ զգում», - ասել է Հալիլը։
Նա աշխատում է «Four Paws» («Չորս թաթ») ամբողջ աշխարհում կնդանիներին փրկող կազմակերպությունում։
«Ես անասնաբույժ եմ, ես պետք է փրկեի այդ կենդանիներին։ Նրանք փախստականներ են, եւ մեր պարտքն է նրանց անվտանգ վայր տեղափոխելը»,-մեջբերում է գործակալությունը Հալիլին։
Նշենք, որ երկու շաբաթ առաջ Հալիլը փորձել է կենդանիներին Մոսուլից Էրբիլ՝ Իրաքյան Քուրդստանի մայրաքաղաք տեղափոխել, սակայն ապարդյուն։




























