«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Ռաքքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ զինյալների: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Քուրդիստանի հայրենասիրական միության» մամուլի կենտրոնը:
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) մարտիկները, որը բաղկացած է հիմնականում քրդական ջոկատներից, գերեվարվել են մարտական գործողությունների ժամանակ: Նրանց մահապատժի են ենթարկել, իսկ գլուխներն ի ցույց դրել քաղաքի կենտրոնական Դուար ան-Նաիմ հրապարակում:
Ռաքքա քաղաքի ազատագրումը SDF-ի հայտարարած «Եփրատի զայրույցը» գործողության հիմնական նպատակն է:




























