Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկիայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա առկա է «Осторожно радиоактивность» գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները:

Համապատասխան ստուգումների արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: