Թուրքիայի հյուսիսարեւմտյան Թեքիրդաղ նահանգում տեքստիլի ֆաբրիկայում պայթյուն է որոտացել: 29 տուժած հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:
Պատահարի պատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով թունավոր նյութի արտահոսք է տեղի ունեցել, ինչից էլ թունավորվել են տուժածները:




























