Ֆիլիպինների բանակը հայտարարել է իսլամական «Աբու Սայաֆ» խմբավորման առաջնորդի՝ Մոամար Ասկալիի ոչնչացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, հաղորդում է BBC-ն։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ասկալին, որը հայտնի է նաեւ Աբու Ռամի անվամբ, սպանվել է Բոհոլ կղզում կառավարական զորքերի հետ բախման հետեւանքով։ Մի քանի ժամ տեւած փոխհրաձգության հետեւանքով երեք զինծառայող ու ոստիկան է զոհվել։

Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ակսալիի զոհվելը խմբավորմանը լուրջ հարված է անվանել։