Երեւանում 2016թ. նոյեմբերի 11-ի երեկոյան փաստաբան Վարդան Նիկողոսյանին բերման ենթարկելու գործով հարցաքննվել  են ոստիկաններն ու փաստաբանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Նիկողոսյանը: Նա նշեց, որ իրեն հարցաքննել են առանց փաստաբանի ներկայության. «Փաստաբան պահանջեցի, բայց առանց փաստաբանի հարցաքննեցին»:

Վարդան Նիկողոսյանը նաեւ նշեց, որ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն, ապարդյուն. «ֆուտբոլի գնդակի նման  գործը տշել էին դեպի նույն ոստիկանություն, ով որ քննություն է իրականացնում»:

Հիշեցնենք, որ Երեւանում 2016թ. նոյեմբերի 11-ի երեկոյան փաստաբան Վարդան Նիկողոսյանին բերման ենթարկելու գործով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խուլիգանությունը:

Վարդան Նիկողոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ  նոյեմբերի 11-ի երեկոյան, երբ Երեւանի սրճարաններից մեկում երեխայի ծնունդ նշելիս են եղել, մի քանի ոստիկան են ներս մտել եւ ապօրինի պահանջներ ներկայացրել, ինքը միջամտել է եւ բերման ենթարկվել: