ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղեւորությունների մեկ տարվա ծախսերը կգերազանցեն Բարաք Օբամայի ութ տարվա նմանատիպ ծախսերը, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ 80 օրվա պաշտոնավարման ընթացքում Ֆլորիդայի իր մասնավոր ակումբ Թրամփի այցերն արդեն 20 մլն դոլար են արժեցել:

Փալմ Բիչում գտնվող իր Մար ա Լագո նստավայրում Թարմփ ընդհանուր առմամբ 21 օր է անցկացրել: Այդ ուղեւորությունների ընդհանուր նախահաշիվը կազմել է 21.6 մլն դոլար:

Օբաման, համաձայն վերջերս հրապարակված զեկույցի, մոտ 97 մլն դոլար է ծախսել իր ուղեւորությունների վրա: Դրանք եղել են թե աշխատանքային, թե անձնական այցեր, այդ թվում՝ ընտանեկան հանգիստը Մասչուսեթս նահանգում: