Արագածոտնի մարզում, ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի 15 MM 551 համարանիշի ավտոմեքենան Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 34 CՍ 131 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բեռնատարը ձորում չի հայտնվել, քանի որ Mercedes-ին բախվելուց հետո նախ հարվածել է մայթին դրված ապակե տարաներին, այնուհետեեւ՝ ապառաժ քարերին։