Արբանյակային նոր լուսանկարները մատնանշում են, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է եւս մեկ միջուկային փորձարկում կատարել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Նշվում է, որ դա կարող է Հյուսիսային Կորեայի վեցերորդ եւ, հնարավոր է, «ամենահզոր փորձարկումը լինի վերջին տասնամյակի ընթացքում»: Արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս փորձագետները Մանտապսան լեռան վրա ակտիվ գործունեություն են նկատել. այստեղ, ինչպես ենթադրվում է, Հյուսիսային Կորեան անցկացնում է իր միջուկային փորձարկումները:
Վերլուծաբանները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հաճախ տոնական ամսաթվերը ռազմական ուժի ցուցադրությամբ է նշանավորում: Նրանց կարծիքով՝ նոր փորձարկումը կարող է կատարվել ապրիլի 15-ին՝ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրը:




























