Հունական Միկոնոս կղզու մոտ բռնկվել եւ խորտակվել է Saint զբոսանավը, տուժածներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրդեհը բռնկվել է կեսգիշերին մոտ, նավը գտնվել է ափից մոտ 100 մետր հեռավորությամբ:
Նավում 10 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամներ: Նրանք օգտագործել են փրկարար միջոցներ՝ ափ հասնելու համար: Եվս մեկ նավ օգնության է հասել:
Այդ հատվածում է գտնվում Միկոնոսի ամենահայտնի լողափերից մեկը:




























