Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի խաղողի այգիները՝ շուրջ 20 հա, այրվել են հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:

«Շատ ընտանիքներ են տուժել, այժմ հաշվարկվում է վնասը»,- ասաց գյուղապետը:

Այս պահին դեռ հայտնի չէ՝ այգեհովիտցիները փոխհատուցում կստանան, թե ոչ: Նշենք, որ հակառակորդն այգիների ուղղությամբ կրակել է մարտի 22-ին: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի՝ այրվել ու ոչնչացվել են Այգեհովիտ համայնքի շուրջ 4 տասնյակ բնակիչների խաղողի այգիները՝ շուրջ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.00 ՀՀ դրամ: