Ուկրիանայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին տեղափոխող մեքենան Կիեւում տարեց կնոջ է վրաերթի ենթարկել: Լուսանկարը հրապարկվել է սոցցանցում՝ «Троещина ВК» խմբի էջում:
«10 րոպե առաջ (9:00, ապրիլի 13) մեր հարգարժան Սավչենկոն, իսկ ավելի ճիշտ՝ նրա վարորդը տատիկի է վրաերթի ենթարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարում երեւոմ է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնության մնեքենան: Սավչենկոն եւս դուրս է եկել մեքենայից ու փորձել է օգնել կնոջը:
Ըստ տեղեկությունների՝ թոշակառու կինը ոտքի շրջանում վնասվածք է ստացել:




























