Ապրիլի 12-ին, ժամը 9-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 45-ամյա Վանիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Խաբարովսկի երկրամասի Սոլնեչնի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:




























