Ապրիլի 12-ին, ժամը 15-ին, 68-ամյա տղամարդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց անհայտ համարանիշի տրոլեյբուս նստելիս վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք, եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: