«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սեւ ամպեր» են կուտակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերեւում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:

«Փաստի» տվյալներով` ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաեւ չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը:

Սակայն այս հարցը դեռեւս լուրջ չի քննարկվել:

Իշխանության վերնախավում դեռեւս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը միգուցե մտքափոխվի ու կոալիցիային միանա:

Այդ դեպքում պաշտոնների բաժանման բոլոր հաշվարկները կխառնվեն իրար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: