«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով:
Տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից եւ արդեն իսկ դիմում է ներկայացրել: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որեւէ բանից տեղյակ չէ եւ եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»:
ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում եւ Նապոլեոն Ազիզյանին:
Մեր տրամադրության տակ է հայտնվել Ազիզյանի կողմից Կենտրոնի նոտարական բաժնում հաստատված ինքնաբացարկի դիմումը, որը նա եւ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուները գրել են մինչեւ ցուցակում տեղ գտնելը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























