ԱՄՆ-նպատրաստ է նախազգուշացնող հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե պարզ լինի, որ Փհենյանը պատրաստվում է միջուկային զենքի հերթական փորձարկումն իրականացնել: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության բարձրաստիճան աղբյուրներին:
Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ն կարող է հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին: Դա կանխելու համար հյուսիսկորեական միջուկային զորավարժարանից 500 կմ հեռավորությամբ ամերիկյան ռազմածովային ուժերը երկու ռազմանավ են տեղակայել, որոնք հագեցած են «Tomahawk» թեւավոր հրթիռներով: Հարվածի անհրաժեշտության դեպքում դրան կմիանան Գուամ կղզում տեղակայված ծանր ռմբակոծիչները:
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ հյուսիսկորեական միջուկային ծրագրի հակազդման շրջանակում մշակվում է նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ֆիզիկական ոչնչացումը:




























