Հյուսիսային Կորեան պատրաստ է «կանխարգելիչ հարված» հասցնել տարածաշրջանում ամերիկյան ուժերի ուղղությամբ: AP-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Հան Սոն Ռյոլը՝ կորեական թերակղզում իրադրության սրման համար սրման պատասխանատու կոչելով ԱՄՆ-ին:

Ըստ BBC-ի՝ հյուսիսկորեացի պաշտոնյան հայտարարել է, որ պատասխանատու է առաջին հերթին Դոնալդ Թրամփը: Իր «ագրեսիվ թվիթերյան գրառումներով» Թրամփը «դժվարություններ է ստեղծում»:

«Թրամփը մշտապես սադրանքներ է ստեղծում իր ագրեսիվ հայտարարություններով, այդ պատճառով խնդիրներ են առաջացնում հենց Թրամփն ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե Հյուսիսային Կորեան»,- հայտարարել է դիվանագետը: Նա նաեւ վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերին, եթե մտահոգվի իր սահմանների մոտ նրանց մանեւրումներով: