Առնվազն 24 մարդ զոհվել է, եւս ինը վիրավորվել են Մեքսիկայի Գերերո նահանգում ավտոցիստեռնի` ավտոբուսի հետ բախվելու հետեւանքով, հաղորդում է <<Սինխուա>> գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 06:30-ին` Գերերո եւ Միչոական նահանգների սահմանին: Ըստ նախնական հետաքննության`վթարի պատճառը ավտոցիստեռնի` առջեւում ընթացող ավտոբուսին բախվելն է եղել: Ավտոցիստեռնի վարորդը տեղում մահացել է:
Ինը վիրավորներ հիվանդանոց են տեղափոխվել, նրանց թվում է նաեւ երեքամյա մի երեխա:




























