Չինաստանի Սիչուան նահանգում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է հուղարկավորության թափորի մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատահարի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 8 տուժած կա: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Իրավապահները պարզում են պատահարի հանգամանքները:




























