ԱՄՆ-ում 13-ամյա դեռահասը պատահաբար գնդակահարել է իրեն Instagram Live-ում հեռարձակման ժամանակ, հաղորդում է 11alive պորտալը:

Մալաչի Հեմֆիլն ընկերների հետ շփվել է Instagram Liv-ով` ատրճանակը ձեռքին: Ըստ երեւույթին, նա պատահաբար է սեղմել ձգանը: Օգնության շտապած մայրն ու քույրը տղային գտել են ամբողջությամբ արյան մեջ կորած: Նա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն փրկել նրան չի հաջողվել: Դեռահասի մայրը վստահ է, որ դա ողբերգական պատահականություն էր, ոչ թե ինքնասպանություն:

Ոստիկանությունը պարզում է, թե ինչպես անչափահաս երեխան կարող էր ատրճանակ գտնել: Մայրը նշում է, որ ատրճանակը նրան տվել է ընկերը, ով էլ, իր հերթին, այն վերցրել էր անծանոթից: