Վեդիում ապրիլի 13-ին կամրջից նետված 39-ամյա կնոջը տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վեդու բժշկական կենտրոնից: 39-ամյա կինն ունեցել է ողնաշարի կոտրվածք եւ վիրահատության անհրաժեշտություն է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վեդիում կինը նետվել է Գոռավան կամրջից, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




























