Թրամփի հայտարարություններին այն մասին, որ ռուս- ամերիկյան հարաբերությունները գտնվում են «ամենացածր մակարդակի» վրա, պետք չէ լուրջ վերաբերվել, համարում է Independent-ի տեսաբան Մերի Դեժեվսկին։
Չնայած ռուս- ամերիկյան հարաբերությունները Սիրիայում Վաշինգտոնի հրթիռակոծությունից հետո սառել են, բայցեւայնպես Մոսկվա ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը արդյունավետ էր, ընդ որում ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները, համարում է հոդվածագիրը ։
Դեժեվսկին զարմանք է արտահայտում այն կապակցությամբ, թե ինչ բացահայտ էին իրենց տեսակետները արտահայտում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղարը։ Հոդվածագրի կարծիքով Վաշինգտոնի ու Մոսկվայի տարակարծությունները «այնքան սուր ու անհաղթահարելի» չեն, որքան թվում էին մինչեւ Թիլերսոնի այցելությունը։
Մասնավորապես Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է վերականգնել Սիրիայում միջադեպերի կանխման մասին հուշագրի գործողությունը, որը Մոսկվան դադարեցրել էր ամերիկյան հրթիռակոծությունից հետո։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար երկկողմանի աշխատախումբ ստեղծել։
Եվ Ռուսաստանը, ե ԱՄՆ-ն շահագրգռված են «կայուն ու միասնական Սիրիայի» հարցում, սակայն ԱՄՆ-ն կարող է չափազանցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ազդելու՝ Մոսկվայի ունակությունը։ Թիլերսոնը «իմաստուն է գտնվել»՝ վճռելով այս հարցում չհամառել, արձանագրում է Դեժեվսկին։
Վերջում նա նշում է, որ Թիլերսոնի այցելությունը Մոսկվա ռուս-ամերիկյան հարաբերությունների «ոչ թե վերջը, այլ սկիզբն» էր։ Թրամփը լինում է իմպուլսիվ ու անհետեւողական, բայց չի ընկճվում դժվարություններից, դրա համար էլ նա այսուհետ էլ համառ կաշխատի իր «ռուսական նախագծի» վրա, վստահ է Դեժեվսկին։




























