ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում 51-ամյա Ժենեւա Ռոբինսոնին ցմահ ազատազրման են դատապարտել, քանի որ նա իր  7-ամյա թոռնուհուն վախեցրել է վհուկի հագուստներ հագնելով, հաղորդում է Associated Press-ը:

Ռոբինսոնն իրեն մեղավոր է ճանաչել երեխայի հետ կոշտ վերաբերմունքի հինգ դեպքերում:

Հստակեցվում է, որ կինը հագնվել է ինչպես «Նելդա» վհուկն ու վախեցրել երեխային, ճանկռել նրա պարանոցը, հարվածել դեմքին ու կտրել մազերը, երբ վերջինը քնում էր:

Ռոբինսոնի փաստաբանը հայտնել էր, որ «երեխային վերահսկելու համար նրա ռեսուրսները չէին բավարարում»:

Կնոջ խոսքով` ինքը հասկանում է, որ շատ հեռու է գնացել, ինչպես նաեւ բիպոլյար խանգարման ու շիզոֆրենիայի դեմ դեղորայք է ընդունում: