Բաքվի միջնակարգ դպրոցում թունավորվել են 9 աշակերտներ:

Trend-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով թունավորման պատճառը հրուշակագործական արտադրանքն է, որն իր տարեդարձի առիթով բերել է 5-րդ դասարանի աշակերտներից մեկը: Թունավորված աշակերտներին տեղափոխել են մանկական ինֆեկցիոն հիվանդանոց:

Երեխաներից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը բուժում է ստանում ընդհանուր հիվանդասենյակում: