Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 35-ամյա Քնքուշ Մ.-ն եւ հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ եւ անձնագիրը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա Արտաշես Բ.-ն, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ու տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաեւ, որ նա թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում 28-ամյա Անի Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 38.000 դրամ, բանկային քարտ եւ հուշանվեր` պատճառելով 43.000 դրամի վնաս:




























