Շրի Լանկայի մայրաքաղաքում աղբյուսի փլուզման հետեւանքով զոհերի  թիվն աճել է մինչեւ 11 մարդ, ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Վիթխարի աղբյուսը այրվել է եւ փլուզվել Կոլոմբոյի հետնախորշերի տասնյակ տների վրա: Ավելի վաղ հաղորդվել է 6 զոհվածի եւ 11 տուժողի մասին:

Զոհվածների թվում են 11-15 տարեկան 4 երեխաներ, հիվանդանոց է տեղափոխվել 21 տուժող:

Ներկայումս հարյուրավոր զինվորականներ որոնում են ողջ մնացածներին: Գործողությանը ներգրավված է 2 էքսկավատոր: Ոստիկանության տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով ընդհանուր 145 տուն է փլուզվել:

Տեղացիները նախկինում բողոքի ցույցեր են անցկացրել՝ դժգոհելով էկոլոգիական վնասից, որը շրջանին պատճառում է աղբյուսի ստեղծումը: Հրդեհն այն պահին է բռնկվել, երբ ամբողջ երկրում նշվում էր Նոր տարին, եւ քաղաքացիների մեծ մասն տանն է լինում: