Գերմանիայի անվտանգության մարմիններն ուսումնասիրում է Բեռլինում գտնվող Tagesspiegel պարբերականի խմբագրություն ստացված սպառնալիքներով նամակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հաղորդում է պարբերականը` նամակում ասվում է, թե ապրիլի 22-ին արյուն կհեղվի: Նշվում է, որ հատուկ ծառայությունները տվյալ սպառնալիքին լրջորեն են վերաբերվում, քանի որ Դորթմունդի պայթյունից հետո դեռ վտանգ կա:
«Մենք պետք է ամեն ինչ լուրջ ընդունենք, քանի որ մենք կորցրել ենք Դորթմունդի հանցագործի հետքը», — հայտնել են հատուկ ծառայությունում:
Երեքշաբթի օրը «Բորուսիա»-ի եւ «Մոնակո»-ի միջեւ Չեմպիոնների լիգայի չորրոդ եզրափակչի խաղից մոտ մեկ ժամ առաջ ավտոբուսի կողքին, որով Դորթմունդի թիմը մեկնում էր խաղի, երեք պայթյուն է որոտացել: Տուժել է «Բորսուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան:




























