Ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ եւ երկու տուժած:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով մահացել է գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը,, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Չերի մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Ջրվեժ Բանավան թաղամասի 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռուբիկ Գրիգորյանի անվամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորների ամբողջական տվյալները: