Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երեք տեսակի զորքերի մասնակցությամբ զորավարժությունները խոշորագույնն էին բանակի պատմության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Զորավարժություններին 300 հեռահար հրետանային զենք, սուզանավեր եւ ավիացիա է մասնակցել:

Միջոցառմանը ներկա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ակնհայտորեն գոհ է եղել: «Մենք ցուցադրեցինք մեր ռազմական հզորությունը, որով կարող ենք պատժել մեր թշնամիներին»,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում NHK հեռուստաալիքը: