Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ապրիլի 26-ին, մեկնարկել են «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող դասընթացները միջին եւ բարձր (50+) տարիքի բնակիչների համար, ընդ որում առաջին անգամ է, որ ծրագիրն անցկացվում է հայերենով։

Ալավերդի քաղաքում «Ռոստելեկոմը» ծրագիրը կազմակերպել եւ անց է կացնում Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու տարածքային ծրագրի երիտասարդ կամավորների մասնակցությամբ։ Կամավորներընախապես մասնակցինտարեցներին դասավանդման առանձնահատկությունների եւ մոտեցումների վերաբերյալսեմինար-դասընթացի, տեղեկացան աշխատանքի հոգեբանական եւ մեթոդական նրբություններին։

Տարեցների դասընթացներն անց են կացվում Ալավերդու՝ Հաշմանդամություն ունեցող եւ տարեց անձանց ռեսուրս կենտրոնի համակարգչային սրահում, որն ապահովվել է «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ հասնելիությամբ։

Դասընթացի նպատակն է աջակցել միջին եւ բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից եւ համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել եւ հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։ Դասընթացի տեւողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 60-75 տարեկան տասը մասնակիցներ։

Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին  անգամ է իրականացվում Ալավերդի քաղաքում։ 2015-2016թթ․ ծրագիրն իրականացվել էՀայաստանում Ռուսաստանի մշակույթի եւ գիտության կենտրոնի(Россотрудничество) հետ համատեղՎ․Պլեխանովիանվանհամալսարանիերեւանյանմասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդել են բուհիուսանող-կամավորները, եւ մասնակցել են հիմնականում ռուսախոստարեցներ։ Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերեն լեզվով եւ նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին, ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Առաջիկայում նախագիծը կմեկնարկի նաեւ Ամասիայում։

««Ռոստելեկոմը» շատ է կարեւորում այս նախագծի իրականացումը Հայաստանում․ համոզված եմ, որ մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան նվազագույն հմտություններ ձեւավորելու ինչպես համակարգչից, այնպես էլ համացանցից օգտվելու համար, քանի որ մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց նոր տեխնոլոգիաների։ Բացի այդ, մարզերում տարբեր կենտրոնների հետ համագործակցության արդյունքում հնարավորություններ են ստեղծվում նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչը կարծում եմ, ծրագրի եւս մեկ դրական կողմերից է։Մենք նախատեսում ենք ընդլայնել նախագծի իրականացման շրջանակները՝ ներգրավելով նոր քաղաքային եւ գյուղական համայնքներ»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նշենք, որ «Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված  ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տրամադրում է տեղեկատվություն օգտակար եւ կարեւոր բոլոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։ Այն ՌԴ-ում իրականացվում է շուրջ 5 տարի եւ մեծ հաջողություններ են գրանցում ինչպես նախագիծը, այնպես էլ մասնակից տարեցները։

Դասընթացները անց են կացվում «Азбука Интернета» հատուկ ձեռնարկի միջոցով, ուր 12 բաժիններից յուրաքանչյուրը առանձին մշակված դաս է համակարգչի մասերից սկսած մինչեւ առցանց գնումների հմտություններ։