Սոցցանցերով Էրդողանի ու Դավութօղլուի նկարներով ծաղրանկար տարածած Հասան Աքքայան հետաքրքիր հիմնավորումով արդարացվել է վճռաբեկ դատարանի կողմից։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Հասան Աքքայան ֆոտոմոնտաժի միջոցով հավի ու աքլորի կերպարներին ավելացրել էր Էրդողանի ու Դավութօղլուի գլուխները, որտեղ Դավութօղլուն հավի դերում համբուրում է աքլորի դերում հանդես եկող Էրդողանի ոտքերը։

Առաջին ատյանի դատարանը նախագահին վիրավորելու մեղադրանքով դատապարտել էր Հասան Աքքայային։ Վերջին վճիռը բողոքարկել էր վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանն էլ արդարացրել է Հասան Աքքայային՝ հիմնավորման մեջ նշելով, որ աքլորը առավելություն ունի հավի նկատմամբ, ուստի ծաղրանկարում Էրդողանի նկատմամբ վիրավորանք չկա։