Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Դավիթաշեն վարչական շրջանում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր` ապրիլի 28-ին, 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում  հայտարարեց, որ հենց այդ շենքի բակն է այն վայրը, որտեղ ծնվել է նրանց կարգախոսը: 

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա  մենք գտնվում ենք այն բակում, որտեղ մեր կարգախոսը մշակվեց եւ ստացավ այն տեսքը, որ մենք ամբողջ խորհրդարանական ընտրություններում մեզ ուղեկցեց: Այնպես որ, բուռն ծափերով շնորհակալություն հայտնենք այս բակին»:

Ելույթից հետո Փաշինյանին մոտեցավ մի տղամարդ եւ ասաց.«Ձեզ շատ եմ սիրում: Տանից վազելով ձեր հետեւից գալիս եմ, շնորհակալ եմ Ձեզ, որ դուք կաք: Աստված Ձեզ հետ»:

Փաշինյանն էլ պատասխանեց, որ հուսով է` իր օգտին է քվեարկելու:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը: