Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում այսօր՝ ապրիլի 28-ին, նախընտրական  քարոզ իրականացնող «ԵԼՔ» դաշինքի անդամները «նկատողություն» ստացան: Երբ բակերից մեկում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավագանու թեկնածուները գոռում էին՝ «Երեւան ջան, ելք կա», քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին եւ զգուշացրեց.  «Մի քիչ կամաց, փոքր երեխա կա քնած»: Իսկ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց՝ «Համբուրում ենք բոլոր քնած երեխաներին»:

Այնուհետեւ «ԵԼՔ» դաշինքի անդամները շարունակեցին իրենց նախընտրական քարոզը՝ բարձրախոսով բնակիչներին խնդրելով համբույրներ փոխանցել իրենց քնած երեխաներին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենա մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «ԵԼՔ» դաշինքը: