Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը խուսափում է պատասխանել, թե ով է ֆինանսավորելու «Հին Երեւան» ծրագիրը:

Կենտրոն վարչական շրջանում այսօր` ապրիլի 28-ին,  քաղաքապետի նախընտրական քարոզարշավից հետո Տարոն Մարգարյանը չի ցանկացել պատասխանել լրագրողի հարցին։

Քաղաքապետը խուսափեց անուն նշելուց ու միայն ասաց, որ ծրագրի ֆինանսավորողը սփյուռքի բարերարներից է. «Ներդրողը մեր սփյուռքից է: Հայրենասեր մարդու մասին է խոսքը գնում»:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞ր երկրից է ներդնողը, Տարոն Մարգարյանը պատասխանեց.« Իրանք տարբեր տեղ են լինում, բիզնեսի մարդը մի երկրում չէ: Մեկ հոգի է, եւ հենց ինքը կհայտարարի: Ամեն ինչ հստակ է, եւ ինքը կհայտարարի: Այն ներդրողը, ով դա իրականացնելու է, վստահ եմ, որ հայրենասեր է եւ դա իրականացնելու է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը: