Երեւանի Երվանդ Քոչար փողոցում ապրիլի 28-ին վրաերթի ենթարկված երիտասարդներից մեկի վիճակը  կայունացել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Գանգուղեղային վնասվածք ունեցող երիտասարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը երեկվա համեմատ կայունացել է:

Հիվանդանոցում գտնվող 3 տուժածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել Նյարդավիրաբուժական բաժանմունքում:

Աելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում վրաերթի ենթարկված 4 երիտասարդները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նրանց մեկը նույն  օրը ամբուլատոր բուժօգնություն էր  ստացել եւ գնացել տուն:

Նշենք, որ երիտասարդներին վրաերթի ենթարկած  BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետախուզվում է: