Ամերիկյան դերասան Պատրիկ Սուեյզիի կաշվե բաճկոնը, որը նա հագել է «Կեղտոտ պարեր» հայտնի ֆիլմում, Լոս Անջելեսում կայացած աճուրդում վաճառվել է 62.500 դոլարով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աճուրդի են հանվել նաեւ դերասանին պատկանող հարյուրավոր այլ իրեր:
Նրա այրին՝ Լիզա Նիեմին ասել է, որ ամուսնու իրերի վաճառքի հետ կապված հակասական զգացմունքներ ունի:
Սուեյզին մահացել է 2009 թվականին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նա 57 տարեկան էր:




























