Իսրայելցի զինծառայողները ցուցադրել են նորագույն` հինգերորդ` F-35  սերնդի կործանիչներ` Իսրայելի հիմնադրման 69-րդ ամյակի կապակցությամբ շքերթի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բազմաթիրախային սարքավորումների օղակը թռչել է Միջերկրական ծովի առափնյա շրջանով, որտեղից դրանք կարողացել են տեսնել հազարավոր իսրայելցիներ: Շքերթին մասնակցել են նաեւ նախորդ սերնդի կործանիչներ` F-16 եւ F-15:

Իսրայելն ԱՄՆ-ից արդեն հինգ F-35 է ստացել` պատվիրված 50-ից: Այն Մերձավոր Արեւելքում հինգերորդ սերնդի կործանիչների միակ տիրապետողն է: Իսրայելում կործանիչը ստացել է «Ադիր»` «Հզոր» անվանումը: