Լիտվայի Ներինգի քաղաքի իշխանությունները որոշել են չորս լողափերում ստեղծել միայն տղամարդկանց համար նախատեսված գոտիներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս տարվա ամառվանից չորս լողափներում կհայտնվեն տղամարդկանց համար նախատեսված գոտիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով այդ որոշումը կայացվել է հավասարություն պահպանելու նպատակով, քանի որ Ներինգայում կան նուդիստների ու կանանց համար հատուկ գոտիներ, իսկ տղամարդկանց համար՝ չկան։
«Ծառայությունը բողոք է ստացել մի տողամարդուց՝ սեռական խտրականության մասին, քանի որ այդ չորս լողափերում կան կանացի գոտիներ, իսկ տղամարդկանց համար չկան»,- ասվում է հոդվածում։




























