Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը իրականացրել է Unity մոդելի ենթաուղեծրային SpaceShipTwo տիեզերանավի փորձնական թռիչքը, որը նախնական գնահատականներով հաջողված է ճանաչվել։ Փորձնական թռիչքի տեսագրությունը հասանելի է ընկերության կայքում։
Փորձարկումն իրականացվել է մայիսի 1-ին Մոհավե անապատի երկնքում։ Փորձարկման ժամանակ SpaceShipTwo–ում երկու օդաչու կար, նավի շարժիչները չէին միացվել։ Unity մոդելը թռիչքի է դուրս բերել WhiteKnightTwo օդանավակիրը ,որը կառավարում էին երկու օդաչուներն ու բորտինժեները։
Սա տիեզերանավի արդեն ութերորդ փորձնական թռիչքն էր։ Նախավերջին փորձարկման ժամանակ SpaceShipTwo–ն չէր անջատվել WhiteKnightTwo-ց։
SpaceShipTwo նավը մշակել է Virgin Galactic ընկերությունը ենթաուղեծրային զբոսաշրջային թռիչքների համար։ Տիեզերանավի մեկնարկը իրականացվում է WhiteKnightTwo կրիչի օգնությամբ, որից հետո Unity–ն անջատվում է ու ինքնուրույն վայրէջք կատարում։




























