Կիեւում մայիսի կեսերից նորից աշխատելու է «Սկվորեչնիկ» հանգստի գոտին՝ մինի հյուրանոցով ու ծառերի վրա սրճարանով, գրում է 34travel ինտերնետային պարբերականը։

«Սկվորեչնիկ»-ը գտնվում է Դնեպրի վրա Տրուխանովյան կղզում՝ ուկրաինական մայրաքաղաքի պատմական կենտրոնի դիմաց։ Տարածքում ծառերի վրա վեց տնակներ են կառուցելու։ Դրանցից մեկը դառնալու է հյուրանոց, մյուսները աշխատելու են որպես սրճարան։ Շինությունները ծառերին վնաս չեն տալու, դրանք կառուցելու են առանց մեխերի, հատուկ տեխնոլոգիայով։

13 քառ մետր մակերեսով տուն -հյուրանոցը հաշվարկված է երկու մարդու համար։ Ներսում կա անհրաժեշտ ամբողջ կահույքը։ Վերեւ կարելի է բարձրանալ աստիճաններով։ Գիշերակացի արժեքը մեկ անձի համար 1․5 հազար գրիվեն է ։

«Սկվորեչնիկի» տարածքում նաեւ գտնվելու է քեմփինգ, որը հաշվարկված է 20 մարդու համար ՝ լոգարանով ու զուգարանով։ Մեկ գիշերը  100 գրիվեն արժեքով։ Նման սեզոնային հանգստի գոտի առաջին անգամ բացվել է 2015- ի ամռանը։

Հունվարին նաեւ հայտնի է դարձել, որ Լափլանդիայի սոճուտում, Հյուսիսայի բեւեռի մոտ, հյուրանոց են կառուցել։ 55 քառ մետր տարածծքով շենքը գտնվում է ծառերի ու 10 մետր բարձրության 12 սյուների միջեւ։