«Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է առաջիկա մի քանի օրում սկսել խողովակներ տեղադրել «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածում։ Այս մասին ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես ձեզ զեկուցում եմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում «Թուրքական հոսք» գազատարի ծովային խողովակները տեղադրել սկսելու պատրաստականության մասին», - աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարաել է Միլլերը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։



























