ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածների 1-ին մասերը՝ որոշում եմ.

Աբրամ Բախչագուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով»։

Նշենք, որ Աբրահամ Բախչագուլյանը նախկինում եղել է ԿԸՀ քարտուղա, ապա նշանակվել Սննդի անվտանգության ծառայության պետ: Նա պաշտոնից ազատվել է 2014-ի հոկտեմբերին: