Յալթայում բացել են հայ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր, հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկի` Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) հուշարձանը: Քաղաք վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այն կառուցվել է մեկենասների գումարներով: 

«Սպենդիարյանն իր արվեստի համար նյութեր էր քաղում ժողովրդական երգերից, հայկական պոեզիայից, գրականությունից ու պատմությունից: Հայ ժողովրդական երաժշտությանն իր հավատարմությունը նա համատեղեց ռուսական դասական երաժշտության փորձի հետ: Նրա կյանքը սերտորեն կապված էր Ղրիմի, հատկապես` արեւոտ Յալթայի հետ, որը նա այնքան սիրում էր», - ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Հուշարձանը, որը տեղադրելու նախաձեռնողներ են եղել Մոսկվայի ու Ղրիմի հայկական սփյուռքը, տեղադրվել է նավահանգստային քաղաքի կենտրոնում` Սպենդիարյանի տան մուտքի մոտ:

«Յալթայում Սպենդիարյանի սա առաջին հուարձանը չէ: Առաջին անգամ կիսանդրին տեղադրվել է կոմպոզիտորի տան առջեւ, 1971 թվականին` նրա ծննդյան  100 ամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ, ինչպես այժմ, այն պատրաստվել եւ բերվել է Հայաստանից: Ավելի ուշ` 1980-ականների վերջին, կոմպոզիտորի բրոնզե կիսանդրին առեւանգվեց, նրա հետագա ճակատագիրն անհայտ է», - նշում են վարչակազմում:

Ալ. Սպենդիարյանի` Կալենովսկու եւ Ռիմկսի-Կորսակովի աշակերտի անունն են կրում Յալթայի փողոցներից մեկն ու երաժշտական դպրոցը: