Չինաստանի Հեբեյ նահանգում հայտնաբերվել է ավելի քան 1․5 հազար տարեկան հին դամբարան, հայտնում է Սինհուա գործակալությունը։ Այն հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ՝ յոթ մետր խորության վրա։

Դամբարանում հայտնաբերվել են 23 արտեֆակտեր, այդ թվում կավե ու պղնձե իրեր։ Նշում են, որ դամբարանը Վեյ ու Ցզին ժամանակաշրջանին է պատկանում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ցանչժու օկրուգում հայտնաբերվել է Մին դինաստիայի ժամանակների հուշակամարի մի մասը։